Բաժիններ՝

Թուրքական ընդդիմությունը դիմել է ՍԴ՝ կապված հետախուզական ծառայության գործունեության հետ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ կապված «Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) գործունեության» մասին օրենքը չեղյալ հայտարարելու հետ:

Ակնկալվում է, որ Սահմանադրական դատարանը շուտով կդիտարկի տվյալ հարցը: 2014 թվականի ապրիլի 18-ին Թուրքիայի խորհրդարանը հաստատեց այդ օրենում ուղղումներ կատարելու մասին օրինագիծը, ինչից հետո դա հաստատեց երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Դրանով իսկ զգալիորեն ընդլայնվեցին MIT-ի աշխատակիցների լիազորությունները, և ընդդիմությունը մտավախություն ունի, որ այն կվերածվի Էրդողանի կուսակցության և ոչ թե երկրի հատուկ ծառայության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս