Ուորլիքը հնարավոր է համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հերթական գրառումն է արել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Նա գրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանն ընդհանուր կարծիք ունեն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն ապահովելուն ուղղված համատեղ աշխատանք իրականացնելու հարցում:

Ուորլիքը հնարավոր է համարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Նա հայտնել է, որ ներկա դրությամբ գտնվում է Վարշավայում: Սրանից առաջ Ուորլիքը հայտնել էր, որ լքում է Վաշինգտոնը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ հանդիպման համար, որպեսզի քննարկի խաղաղ ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա քայլերը:

Տեսանյութեր

Լրահոս