Մերկելն ու Օլանդը ՌԴ-ին կոչ են արել դադարեցնել զենքի ու զինյալների մատակարարումն Ուկրաինա
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ հեռախոսազրույցներ են ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
Գերմանիայի կանցլերի մամլո քարտուղար Շտեֆեն Զայբերտը հայտարարել է, որ հեռախոսազրույցի ժամանակ Մերկելը Պորոշենկոյին կոչ է արել վերադառնալ հրադադարի հաստատման շուրջ երկխոսությանը: Մերկելը հույս է հայտնել, որ վերջապես կվերսկսվեն շփման խմբերի բանակցությունները, որոնք էլ կքննարկեն փոխադարձ հրադադարի հարցն ու խաղաղության պլանի կյանքի կոչումը:
Զայբերտը հավելել է, որ Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդները Ռուսաստանին կոչ են արել օգտագործել սեփական ազդեցությունն ապստամբների վրա, որպեսզի նա դադարեցնի զենքի ու զինյալների մատակարարումները ռուս-ուկրաինական սահմանի միջոցով: