Հուլիսի 20-ը մոտենում է, սակայն մենք դեռևս հեռու ենք հուսալի գործարքից. Ուիլյամ Հեյգ
Ավստրիական Wiener Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ Իրանն ու «Վեցյակը» դեռ հեռու են Իրանի միջուկային ծրագրի շուրջ հուսալի համաձայնագիր համաձայնեցնելուց.
«Վերջնաժամկետը հուլիսի 20-ն է, մոտենում է, սակայն մենք դեռևս հեռու ենք հուսալի գործարքից: Իրանի ու «Վեցյակի» միջև հիմնարար տարաձայնությունները պահպանվում են: Դրանք անհրաժեշտ է հաղթահարել, և ես համոզված եմ, որ ներկայիս բանակցությունները լավագույն հնարավորություններն են բազում տարիների համար»:
Հեյգը համոզված է, որ կողմերը հարկադրված են առաջիկա օրերին ինտենսիվացնել իրենց ջանքերը. «Մենք շարունակելու ենք սերտորեն համագործակցել մեր գործընկերների հետ, որպեսզի հասնենք համաձայնագրին, որը կհամապատասխաներ միջազգային հանրության պահանջներին: Իրանն ինքը պետք է շահագրգռված լինի իր միջուկային ծրագրի խնդրի լուծման մեջ»: