ԵՄ-ի Խորհուրդը մեկ տարով երկարաձգել է Պաղեստինում ոստիկանական առաքելության մանդատը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի Խորհուրդը մեկ տարով երկարաձգել է Պաղեստինում ոստիկանական առաքելության մանդատը: Վերջինիս ժամկետը երկարաձգվել է մինչև 2015 թվականի հունիսի 30-ը:
Այս մասին նշված է ԵՄ-ի Խորհրդի տարածած հայտարարությունում: Պաղեստինում ԵՄ-ի ոստիկանական առաքելությունը ստեղծվել է 2005 թվականի նոյեմբերին, դրա նպատակը Պաղեստինի բնակչության պաշտպանությունն ու օրենքի գերակայության ամարապնդումը:
ԵՄ-ի Խորհուրդը հավելյալ 10 միլիոն եվրո է հատկացրել՝ առաքելությունը շարունակելու համար: