Բաժիններ՝

Մոսկովյան դատարանը վճռել է հեռակա կարգով կալանքի տակ առնել Արսեն Ավակովին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոսկովյան դատարանն արտոնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին հեռակա կարգով կալանքի տակ առնելը: Դատարանի որոշումը վկայում է, որ Ավակովը ձերբակալման և Ռուսաստան բերվելու պահից սկսած՝ պետք է կալանքի տակ կգտնվի երկու ամիս:

Դատարանը, լսելով բոլոր կողմերին ու դիտարկելով ներկայացված նյութերը, վճռել է բավարարել Ավակովին հեռակա կարգով կալանավորելու մասին միջնորդությունը: Հետաքննությունը կարծում է, որ Արսեն Ավակովը մասնակից է Ուկրաինայի հարավ-արևելյան մարզերով արգելված մեթոդներով պատերազմ վարելուն:

Բացի այդ, Ռուսաստանում Ավակովին մեղադրում են սպանություններ կազմակերպելու, լրագրողների գործունեությանը խոչընդոտելու և մարդկանց առևանգելու համար: Մոսկովյան դատարանը, նույն նկատառումներից ելնելով, սրանից առաջ որոշել էր հեռակա կարգով կալանքի տակ առնել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս