Վրաստանի խորհրդարանն Ասոցացման համաձայնագիրը կվավերացնի հուլիսի 18-ին

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կվավերացնի հուլիսի 18-ի իր արտահերթ նիստում: Այս մասին Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին:

Նա հայտարարել է, որ առաջիկա օրերին դիմելու է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն, որպեսզի նա գումարի խորհրդարանի արտակարգ նիստ: Վրաստանի խորհրդարանը ներկայումս գտնվում է արձակուրդի մեջ, և երկրի Սահմանադրության համաձայն, հանրապետության նախագահն իրավասու է գումարել խորհրդարանի արտահերթ նիստ, որում կդիտարկվեն կարևոր օրինագծեր ու համաձայնագրեր:

Վրաստանն ու ԵՄ-ը Ասոցացման համաձայնագիրը ստորագրել են հունիսի 27-ին, Բրյուսելում: Հուլիսի 2-ին այն վավերացրել է Ռումինիան՝ դառնալով այդ քայլը գործած ԵՄ-ի առաջին երկիրը:

Տեսանյութեր

Լրահոս