Պուտինը չի մասնակցի ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պլանավորում մասնակցել սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը. «Ո՛չ, չի գնալու»:
Պուտինը քանիցս ելույթներ է ունեցել ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջաններում, ինչը մասնավորապես վերաբերում է 2003 և 2005 թվականներին: 2009 թվականին ֆորումում ելույթ է ունեցել Ռուսաստանի՝ տվյալ ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Միևնույն ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին արդեն իսկ հայտարարել է, որ սեպտեմբերի 26-ին պլանավորում է ելույթ ունենալ ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանում: