Մոսկվայում քննարկվել է ԼՂ-ի հարցը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ Պիեռ Անդրիեի հետ:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության առնչվող այժմեական հարցեր և համանախագահող երկրների միջև գործողությունների հետագա համակարգումը: Պիեռ Անդրիեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում փոխարինել է Ժակ Ֆորին, որի առաքելությունն ավարտվել է ամռան սկզբին: