Սերբիան տվել է իր համաձայնությունը «Հարավային հոսք» գազատարի կառուցման հարցում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սերբիան տվել է իր համաձայնությունը «Հարավային հոսք» գազատարի կառուցման հարցում: Ռուսաստանի ու Սերբիայի միջև համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է երեկ, Բելգրադում:
Գազատարի սերբական հատվածի կառուցումը գնահատվում է մոտ 2.1 միլիարդ եվրո: Պլանավորված է գազատարի սերբական հատվածով գազատարի առաջին մատակարարումները սկսել մինչև 2016 թվականի ավարտը:
«Հարավային հոսք» գազատարի սերբական հատվածի երկարությունը կազմելու է 422 կիլոմետր, իսկ դեպի Խորվաթիա ու Բոսնիա-Հերցեգովինա ճյուղերի երկարությունը՝ 158 կիլոմետր: Սրանից առաջ Եվրահանձնաժողովը պատժամիջոցներով էր սպառնացել «Հարավային հոսք» նախագծին աջակցող երկրներին: