ԵՄ-ի Խորհուրդը հաստատել է Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի պաշտոնում Զալբերի թեկնածությունը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի Խորհուրդը հավանության է արժանացրել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Հերբերտ Զալբերի թեկնածությունը, որն առաջարկել էր ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:
Զալբերն իր նոր պարտականություններին ձեռնամուխ կլինի 2015 թվականի փետրվարի 28-ից: Տվյալ պաշտոնում նա փոխարինելու է ֆրանսիացի Ֆիլիպ Լեֆորին: