Ովքեր իմ հասցեին նման բանսարկություններ են տարածում, դրանց արյունը պետք է ստուգվի. Գեներալ Մանվել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մերձիշխանական շրջանակներում խոսակցություններ կան, որ օրենսդիր գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանն իրենց սպառած էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ չեն անում և գեներալների հոսանքի այդ ծախսը էլցանցերը հիմնականում որպես կորուստ են ձևակերպում։

Սույն խոսակցությունների վերաբերյալ Սեյրան Սարոյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, բայց Մանվել Գրիգորյանը պատասխանեց մեր հարցերին։

– Պարոն գեներալ, խոսվում է, որ դուք չեք վճարում Ձեր սպառած էլեկտրաէներգիայի դիմաց, Ձեզ քվոտաներ են տրված, կհաստատե՞ք։

– Ես ընդհանրապես պարտաճանաչ հարկատու եմ, եթե որևէ մեկին հետաքրքիր է, թող գան, ես կտրոնները ցույց կտամ։ Ովքեր իմ հասցեին նման բանսարկություններ են տարածում, դրանց արյունը պետք է ստուգվի, որովհետև թուրքի ոճն է ինձ բանսարկելը, զազրախոսելը իմ հասցեին։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031