Բնապահպանության նախարարը բյուջեի հաշվին ոսկե դաջվածքով երկկողմանի այցեքարտեր է պատվիրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն, ով մեծահարուստ պաշտոնյայի համբավ ունի, անգամ իր այցետոմսերն է տպագրում ՀՀ պետական բյուջեի հաշվին»:

«Ժողովուրդ»-ը պարզել է, որ նախարար նշանակվելուց մեկ ամիս անց նրա համար, ոսկե դաջվածքով, երկկողմանի այցեքարտեր են պատվիրել և այդ նպատակով բյուջեից 45 հազար դրամ վճարել «Դեվ» ՍՊԸ-ին:

Իհարկե, 45 հազար դրամը ՀՀ պետական բյուջեի համար ամենևին էլ մեծ գումար չէ, բայց խնդիրն այստեղ պաշտոնյաների հոգեբանությունն է՝ ամեն ինչ անել ուրիշի հաշվին, այդ թվում՝ պետության:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս