Ո՞վ է Արաբկիրի կրակոցների հեղինակը. «Ժողովուրդ»
«2014թ. հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Արաբկիր վարչական շրջանում կրակոցներ էին հնչել, վիրավորվել էր «Բոդոլ» մականունով Արսեն Չիչյանը»-գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով՝
Վերջինիս անունն առաջին անգամ հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել դեռևս 2012թ. օգոստոսի 30-ին, երբ Արսենը իր շրջապատով հարձակվել էր Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եղբոր` Կարեն Խաչիկյանի տան վրա, որին ի պատասխան՝ քաղաքապետի եղբայրն էլ իր թիմով էր հակահարձակում գործել` մտնելով Արսենի բնակարան՝ ոչնչացրել նրանց տան գույքը, ռետինե մահակով ծեծել Արսենի մորը, հորը և քրոջը:
Բացի այդ, Արսենը, ըստ թերթին հասած լուրերի՝ հայտարարել է, թե մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին ու նրա կնոջը` Մադլեն Թաշչյանին պատկանող «Մեթլ Փրինս» ընկերության 10 % բաժնեմասի տերն է ու իր դեմ մահափորձը պայմանավորում է հենց այդ հանգամանքով:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։