Էրդողանի ավտոշարասյունը վթարի է ենթարկվել
Թուրքական Bugün թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանն այցելել է Դենիզլի, որի ժամանակ գրանցվել է կառավարական ավտոշարասյան մասնակցությամբ ճանապարհա-տրանսպորտային պատահար:
Շղթայական վթարի հետևանքով վնասվել է վարչապետի ավտոշարասյան վեց ավտոմեքենա, որոնք վարչապետին ուղեկցում էին երկրի շրջաններում Էրդողանի նախընտրական հանդիպումների ժամանակ: Վթարը գրանցվել է այն բանից հետո, ինչ Էրդողանն ինքնաթիռով ժամանել է Դենիզլի, որի օդանավակայանից էլ մեկնել է քաղաքի կենտրոն:
Խաչմերուկներից մեկով անցնելու ժամանակ նրան ուղեկցող ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհա-տրանսպորտային պատահարում: Դրա հետևանքով տուժել է մի քանի մարդ: Մնացյալ ուղևորները շարունակել են իրենց ուղին՝ նստելով այլ մեքենաներ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվել էր վերջին օրերին Էրդողանի նկատմամբ երկու «մահափորձի» կանխման մասին, երբ Ստամբուլում և Սամսունում ատրճանակը ձեռքին մարդը փորձել էր մոտենալ դրան:
Մայիսի 13-ին գրանցված Սոմայի ածխահանքի աղետի (301 զոհ) հետևանքով զգալիորեն տուժել էր Էրդողանի վարկանիշը, և վերոնշյալ միջոցները գալիս են՝ շտկելու իրավիճակը օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: