Օբաման Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում ներկայացրել է Ֆրենսիս Սեկուտայի թեկնածությունը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածուին: Նոր դեսպան կարող է դառնալ Ռոբերտ Ֆրենսիս Սեկուտան: 2003-2007 թվականներին նա աշխատել է Բեռլինում, իսկ 2007-2009 թվականներին՝ Տոկիոյում:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Ադրբեջանում ԱՄՆ ներկայիս դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն Ադրբեջանը լքելու է օգոստոսի 1-ին: Մորնինգսթարն Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան էր նշանակվել 2012 թվականի ապրիլի 27-ին, և նրա լիազորությունների ավարտին դեռ մնացել է ավելի քան մեկ տարի:
Ամերիկյան օրենսդրության ու Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանների գտնվելու ավանդույթի համաձայն, ամերիկացի դեսպաններն Ադրբեջանում մնում են առնվազն 4 տարի: Փորձագետները Մորնինգսթարին վաղաժամ հետ կանչելը շաղկապում են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված նրա հարցազրույցի հետ, ինչը դարձավ սկանդալի պատճառ: