Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ն ընտրել է հակամարտության ուղին և բարձր գին կվճարի դրա համար. Նեթանյահու

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ ուժային կառույցների հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ եկել է ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում «բռնցքամարտի ձեռնոցները» հանելու ժամանակը.

«ՀԱՄԱՍ շարժումն ընտրել է հակամարտության ուղին, և բարձր գին կվճարի դրա համար»: Իսրայելը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օբյեկտների դեմ ձեռնարկել է «Պաշտպանական բնագիծ» գործողությունը, որի նպատակը ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական պոտենցիալին հարվածելն է:

ՀԱՄԱՍ-ը վերջին օրերին քանիցս հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչին Իսրայելը պատասխանել է զանգվածային ավիահարվածներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս