Ստատուս-քվոն գնալով դառնում է ավելի վտանգավոր. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twiiter-ի իր միկրոբլոգում հերթական գրառումն է արել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ուորլիքը գրել է, որ Ղարաբաղյան հակամարտությունում ստատուս-քվոն գնալով դառնում է ավելի վտանգավոր.
«Այսօր մեկնում եմ Վաշինգտոնից, որպեսզի հանդիպեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ քննարկելու համար Ղարաբաղյան հակամարտությունում խաղաղության վերականգնման ուղղությամբ հերթական քայլերը»:
Ուորլիքը սակայն ոչինչ չի հայտնել այդ հանդիպման տեղի ու ժամկետի մասին: