Ուկրաինան փակել է հակաահաբեկչական գործողության անցկացման գոտու օդային տիրույթը
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պետական ավիացիոն ծառայությունը քաաղաքացիական օդանավերի համար փակել է հակաահաբեկչական գործողության անցկացման գոտու օդային տիրույթը: Այս մասին հայտարարել է Պետական ավիացիոն ծառայության մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ տվյալ քայլին գնացել են՝ ելնելով թռիչքների անվտանգության անհրաժեշտ մակարդակ ապահովելու համար: Հակաահաբեկչական գործողության անցկացման գոտու օդային տիրույթով հնարավոր է միայն 7900 մետրից բարձր բարձրություններում թռիչքներ իրականացնող օդանավերի տարանցումը:
Պետական ավիացիոն ծառայությունը հայտնում է, որ տվյալ գոտում ավիահաղորդակցության վերականգնումը տեղի կունենա տարածաշրջանում իրավիճակի ամբողջովին կայունանալուց հետո: