Դունյա Միյատովիչը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին՝ բլոգերներ կալանավորելու համար

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի՝ մամուլի հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ևս երկու բլոգերի դատապարտելու կապակցությամբ:

Միյատովիչի խոսքերով՝ Ադրբեջանում կտրականապես աճում է կալանավորված ակտիվիստների ցուցակը: Միյատովիչն ընդգծել է, որ մամուլի ազատության ու ազատ արտահայտվելու ճնշումը հանդիսանում է ԵԱՀԿ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կոպիտ ոտնահարում:

Իր հայտարարությունում Միյատովիչը հիշեցրել է, որ այս տարվա մայիսի 27-ին Ադրբեջանում 5.5 տարվա ազատազրկման են դատապարտել բլոգեր Աբդուլլահ Աբիլովին, իսկ Օմար Մամեդովին հուլիսի 4-ին դատապարտել են 4.5 տարվա ազատազրկման:

Նրանք երկուսն էլ մեղադրվել են թմրանյութերի հետ կապված հանցանքների մեջ: Միյատովիչն Ադրբեջանի իշխանություններին հերթական անգամ կոչ է արել վերջ դնել մեդիայի ներկայացուցիչներին ճնշելու պրակտիկային:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031