Պորոշենկոն Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի պաշտոնում նշանակել է Վասիլի Գրիցակին
![](https://168.am/wp-content/uploads/2014/07/Antiterroristicheskiy-tsentr-SBU-vozglavil-Vasiliy-Gritsak.jpg)
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը կից Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի պաշտոնում նշանակել է Վասիլի Գրիցակին:
Գրիցակը նշանակվել է նաև Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում: Պորոշենկոն մեկ այլ հրամանով Վասիլի Կրուտովին ազատել է Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի և Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոններից:
Կրուտովը Հակաահաբեկչական կենտրոնը գլխավորում էր 2014 թվականի ապրիլի կեսերից: Դրա հետ մեկտեղ Պորոշենկոն կադրային այլ փոփոխություններ էլ է իրականացրել Ուկրաինայի Անվտանգության ծառայությունում: