Պանամայի ջրանցքի մրցակից Նիկարագուայի ջրանցքի կառուցումը կարող է մեկնարկել այս տարի
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Նիկարագուայի տարածքով Խաղաղ ու Ատալնտյան օվկիանոսների միջև նոր ջրանցքի կառուցումը պլանավորող հանձնաժողովը հավանության է արժանացրել դրա վերջնական տարբերակը: Պանամայի ջրանցքի մրցակից համարվող այդ ջրանցքի երկարությունը կազմելու է 278 կիլոմետր, որի ավելի քան 1/3-ը բաժին է ընկնում Նիկարագուա լճին:
Նախագիծը գնահատվում է 40 միլիարդ դոլար, այն դեռ գտնվում է մի շարք հետազոտությունների փուլում, որոնք առնչվում են նաև քաղցրահամ ջրի կարևոր աղբյուր հանդիսացող Նիկարագուա լճի համար բնապահպանական հնարավոր հետևանքներին:
Եվ այնուամենայնիվ, հանձնաժողովի ներկայացուցիչները հուսով են, որ ջրանցքի կառուցումը կմեկնարկի այս տարի: Նախագծի գլխավոր ներդրողը չինական HKND Group կորպորացիան է: