Բաժիններ՝

Օբաման ու Օլանդը Պուտինին կոչ են արել ճնշում գործադրել Ուկրաինայի արևելքում գործող զինյալների վրա

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Ֆրանսուա Օլանդի հետ, որի ժամանակ քննարկել է Ուկրաինայի արևելքում իրականացվող ուժային գործողությունը:

Այս մասին հայտնել է Սպիտակ տունը, որի հաղորդմամբ՝ երկու առաջնորդներն էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ են արել ճնշում գործադրել Ուկրաինայի արևելքում գործող զինյալների վրա, որպեսզի նրանք համաձայնվեն Կիևի հետ բանակցելուն:

Օբաման ու Օլանդը համակարծիք են գտնվել, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի ապակայունացնող գործողությունները, այդ թվում նաև զինյալների մատակարարումը և Ուկրաինայի հետ սահմանի մոտ իր ռազմական ներկայության ընդլայնումը:

Երկու երկրների ղեկավարները նաև կողմ են արտահայտվել երկկողմ հրադադարին ու հակամարտության խաղաղության կարգավորմանը՝ ներառյալ բոլոր պատանդների ազատ արձակումը: Օբաման ընդգծել է, որ հարգում է Ուկրաինայի իշխանությունների գործողությունները, որոնք ուղղված են երկրում կարգուկանոն հաստատելուն ու բնակչությանը պաշտպանելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս