Բաժիններ՝

Լիբերմանը հեռանում է Նեթանյահուից

Times of Israel-ի փոխանցմամբ՝ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հանդիպել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: Հանդիպման ժամանակ «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունը գլխավորող Լիբերմանը հայտարարել է, որ վերջ է տրվում կուսակցության և «Լիկուդ» կուսակցության քաղաքական միությանը, որոնք 2013 թվականի խորհրդարանական ընտրությունների շեմին ձևավորել էին «Լիկուդ Բեյտեյնու» բլոկը:  

Լիբերմանը հայտարարել է, որ բլոկից դուրս գալու հիմնական պատճառը ՀԱՄԱՍ-ի նկատմամբ Նեթանյահուի չափազանց մեղմ քաղաքականությունն է: Վերջին օրերին Իսրայելը զանգվածային հրթիռակոծության է ենթարկվում Գազայի հատվածից, սակայն Իսրայելի կառավարությունը վարում է զուսպ քաղաքականություն: «Լիկուդից» բաժանվելու մասին Լիբերմանի որոշումը կապված է նաև Կնեսետում անցկացված վերջին քվեարկության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031