Բաժիններ՝

Իրանը չի հրաժարվի միջուկային մշակումներից. Ալի Լարիջանի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ելույթ է ունեցել խորհրդարանի՝ ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամների առջև, որի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը շարունակելու է պահապանել միջուկային տեխնոլոգիաներ մշակելու իր իրավունքը.

«Մենք ամուր կանգնած ենք մեր օրինական իրավունքների պաշտպանության համար: Արտաքին ճնշումն ու սպառնալիքներն իրանական ազգին դարձրին ավելի ուժեղ: Իրանը հետագայում նույնպես չի հրաժարվի միջուկային տեխնոլոգիաներ ունենալու իրավունքից»:

Լարիջանիի խոսքերով՝ Արևմուտքի երկրների հետ բանակցություններում Թեհրանը երբեք չի հատել և չի հատելու «կարմիր գիծը»: Հուլիսի 2-ին Վիեննայում մեկնարկել է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային հերթական փուլը: Բանակցությունների նպատակը մինչև հուլիսի 20-ն Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրին հասնելն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031