Ռուսաստանն Ադրբեջանի պատվիրած ուղղաթիռները կմատակարարի մինչև 2015 թվականի ավարտը
Ադրբեջանական APA լրատվական ագործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն Ադրբեջանի պատվիրած ուղղաթիռների մատակարարման գործընթացը կավարտի մինչև 2015 թվականի ավարտը: Այս մասին հայտարարել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը:
Վերջինս ուղղաթիռների մատակարարումներն իրականացնում է գրաֆիկին համապատասխան: Ցայժմ ադրբեջանական կողմին են հանձնվել «Մի-35Մ» տիպի բոլոր 24 մարտական ուղղաթիռները, ինչպես նաև «Մի-17» ուղղաթիռների մի մասը: Ներկա դրությամբ շարունակվում է «Մի-17» ուղղաթիռների մատակարարումը:
Այդ ուղղաթիռների վերաբերյալ պայմանագրի ժամկետը սպառվում է հաջորդ տարի: «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերության ներկայացուցչի խոսքերով՝ երկու տարի առաջ ադրբեջանական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել նաև Կա-52 «Ալիգատոր» մարտական ուղղաթիռների նկատմամբ: Ներկա դրությամբ կողմերը բանակցում են տվյալ հարցի շուրջ:
2010 թվականին Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրով՝ ադրբեջանական կողմը պետք է ստանա «Մի-35Մ» տիպի 24 մարտական ուղղաթիռ, ինչպես նաև «Մի-8», «Մի-17» և «Մի-17Վ1» տիպի 40 ուղղաթիռ:



