Իտալական «Սամպդորիա»-ի հետաքրքրված է Յուրա Մովսիսյանով
Յուրա Մովսիսյանը իտալական «Սամպդորիա» -ի գլխավոր թիրախներից մեկն է առաջիկա տրանսֆերային շրջանում, հաղորդում է Tuttosport պարբերականը:
Նշվում է, որ իտալական ակումբի նոր սեփականատեր Մասիմո Ֆերերոն նպատակադրվել է ամեն գնով ձեռք բերել Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան արգենտինացի Վալտեր Սամուելին և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին: Ըստ լրատվամիջոցի, ռուսական ակումբը Մովսիսյանի համար պահանջում է 10 մլն եվրո: