 
                        Ադրբեջանում զինծառայողը դանակահարել է ծառայակցին
 
                                    Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանում զինծառայողը դանակահարել է ծառայակցին: Զինծառայող Սեյմուր Հուսեյնովը կոնֆլիկտի հողի վրա դանակահարել է իր ծառայակից Գաբիլ Բայրամովին:
Վիրավոր զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ: Փաստը հաստատել են Պաշտպանության նախարարությունում: Տարվում է հետաքննություն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        