 
                        Միայն խռովարարներին է անհրաժեշտ քաղաքականությամբ չզբաղվող նախագահ. Էրդողան
 
                                    Թուրքական Hurriyet Daily News թերթի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ միայն խռովարարներին է անհրաժեշտ քաղաքականությամբ չզբաղվող նախագահ:
Էրդողանի խոսքերով` որևէ վատ բան չկա նրանում, որ նախագահն ակտիվորեն զբաղվի քաղաքականությամբ. «Ընդդիմությունը ցանկանում է ունենալ այնպիսի նախագահ, որը կներկայացնի կառավարությունը և ոչ թե ժողովուրդը:
Այսօր միայն հեղաշրջմանը ձգտող մարդիկ կցանկանան ունենալ նախագահ, որն ակտիվ մասնակցություն չի ունենա երկրի քաղաքականությունում»: Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին:
Էրդողանից բացի, Թուրքիայի նախագահի պաշտոնին հավակնում են նաև ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն ու քրդերի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ քաղաքական իմաստ չի տեսնում Էքմելեդդին Իհսանօղլուի թեկնածության առաջադրման կապակցությամբ, ով հեռու է եղել քաղաքականությունից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        