Բաժիններ՝

Ռասմուսենն ու Օբաման կքննարկեն Ուկրաինայի հարցը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հուլիսի 7-9-ին կգտնվի ԱՄՆ-ում: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ` Ռասմուսենը հուլիսի 7-ին կժամանի Վաշինգտոն, ուր և ելույթ կունենա ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդում: Հուլիսի 8-ին Ռասմուսենը հանդիպելու է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Հուլիսի 9-ին էլ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելելու է Սան Ֆրանցիսկո:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստն ավելի վաղ հայտարարել էր, որ Բարաք Օբաման ու Անդերս Ֆոգ Ռասմուսենը հաջորդ շաբաթ քննարկելու են Ուկրաինայում տիրող իրավիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031