Ճապոնական իմաստություններ. ավելի լավ է լինել լավ մարդու թշնամին, քան վատի բարեկամը
Ճապոնական մշակույթի առանձնահատկությունների եւ խորհրդավորության մասին կարելի է խոսել ժամերով: Ներկայումս ժամանակակից տեխնոլոգիական զարգացումներով աշխարհում առաջատար երկիրը պահպանում է կապն ազգային ավանդույթների եւ ակունքների հետ: Գո՞ւցե հենց դրանում է երկրի բարգավաճման գաղտնիքը: AdMe.ru-ն ներկայացնում է ճապոնական ասացվածքների ընտրանին.
Եթե խնդիրը հնարավոր է լուծել, ապա պետք չէ դրա մասին անհանգստանալ, եթե հնարավոր չէ լուծել, ապա անօգուտ է անհանգստանալը:
Վճռիր` մտածելով, իսկ վճռելուց հետո` մի մտածիր:
Մի պահիր հեռացողին, մի վանիր մոտեցողին:
Արագը դա նույն դանդաղն է, ուղղակի առանց դադարների:
Ավելի լավ է լինել լավ մարդու թշնամին, քան վատի բարեկամը:
Առանց սովորական մարդկանց մեծ մարդիկ չեն լինում:
Ով շատ է ցանկանում վերեւ բարձրանալ, նա էլ ստեղծում է աստիճանը:
Կինն ու տղամարդը նման են ձեռքի եւ աչքերի. երբ ձեռքը ցավում է, աչքերն արտասվում են, երբ աչքերն արտասվում են, ձեռքը սրբում է արցունքները:
Ծովը նրա համար է մեծ, որ չի խորշում փոքր գետերից:
Ով խմում է, չգիտի գինու վնասների մասին, ով չի խմում`չգիտի նրա օգուտների մասին:
Եթե թուրը կյանքում անգամ մեկ անգամ պետք է գալու, այն պետք է կրել մշտապես:
Գեղեցիկ ծաղիկները լավ պտուղներ չեն տալիս:
Վիշտը, ինչպես պատռված զգեստը, պետք է թողնել տանը:
Մեկ բարի խոսքը կարող է տաքացնել ողջ ձմեռը:
Յոթ անգամ ճշտիր մինչեւ մարդուն կասկածելը:
Արա ամեն ինչ, ինչ կարող ես, մնացածը թող ճակատագրին:
Չափից ավելի ազնավությունը մոտենում է հիմարությանը:
Երջանկությունը գալիս է այն տուն, որտեղ ծիծաղում են:
Հաղթանակը բաժին է ընկնում նրան, ով կես ժամ ավելի է համբերում մրցակցից:
Տասը տարեկանում` հրաշք, քսանում` հանճար, երեսունում` սովորական մարդ:
Եթե կինը ցանկանա, կարող է ժայռի միջով էլ անցնել:
Վատ վարպետը չի կարող կատարյալ սկիհ պատրաստել: