Նիկոլայ Բաղդասարյան. Առաջադրված մեղադրանքում Վարդան Պետրոսյանն անմեղ է (ֆոտոշարք)
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել՝ գրելով. «Պարոն Բալոյանի (խոսքը տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի մասին է:- խմբ.) խնդրանքով՝ ևս մեկ անգամ հրապարակում եմ իմ հայտարարության այն հատվածը, որտեղից երևում է, թե ինչպես է հիմնավորվում, որ Վարդան Պետրոսյանն իր վարած ԲՄՎ ավտոմեքենան երթևեկելի մասից դուրս չի բերել դեպի կողնակ: Այսինքն, առաջադրված մեղադրանքում նա անմեղ է»: