Բաժիններ՝

Ուկրաինան սպառնում է կործանել երկրի օդային տիրույթ մուտք գործած ռուսական ավիամիջոցները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինացի զինվորականները խոստացել են միջոցներ ձեռնարկել ռուսական ուղղաթիռների կողմից երկրի օդային տիրույթը խախտելու դեպքում:

Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Անդրեյ Պարուբին սպառնացել է, որ Ուկրաինայի ռազմաօդային ուժերն ավիահարվածներ կհասցնեն օդային այն օբյեկտներին, որոնք կհատեն ուկրաինական սահմանը:

Ուկրաինացի զինվորականները մտադիր են նաև ստուգումներ անցկացնել Ռուսաստանի ու Բելառուսի հետ սահմանին՝ հստակեցնելու համար ռուսական զինված ուժերի տեղակայման վայրերը:

Հուլիսի 3-ին Ուկրաինայի Պետական սահմանի ծառայությունը Ռուսաստանին մեղադրել է երկրի օդային սահմանը խախտելուը մեջ: Ռուսական «Մի8» և «Մի24» երկու ուղղաթիռներ Լուգանսկի մարզի Բելովոդսկ բնակավայրի շրջանում մուտք են գործել Ուկրաինայի օդային տիրույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս