ՆԱՏՕ-ն Ուկրաինային կհատկացնի խորհրդային արտադրության զենք. Ռոգոզին
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն արևելաեվրոպական երկրներից Ուկրաինային կհատկացնի սպառազինություն ու ռազմական տեխնիկա: Այդ մասին Ռոգոզինը գրել է Twitter-ի իր էջում:
Նրա խոսքերով՝ դա կապված է նրա հետ, որ ուկրաինական տեխնիկայի մեծ մասը շարքից դուրս է եկել: Ռոգոզինն ընդգծել է, որ խոսքը գնում է խորհրդային արտադրության զենքի մասին, և որ ԱՄՆ-ը փոխհատուցելու է արևելաեվրոպական երկրների այդ կորուստները.
«Ի դեպ, ՆԱՏՕ-ի համար դա սովորական գործ է. քաղաքացիական պատերազմների բոցերն ավիացիոն կերոսինով մարելը»: