Բաժիններ՝

Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների համար թեկնածուներ առաջադրելու ժամկետը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում երեկ երեկոյան՝ ժամը 17.00-ին, ավարտվել է նախագահական ընտրություններում թեկնածուներ առաջադրելու ժամկետը: Այս մասին հայատարարել է Բարձրագույն ընտրական խորհուրդը (YSK):

Առաջինը նախագահի իրենց թեկնածուին (Էքմելեդդին Իհսանօղլու) ներկայացրին ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (ԺՀԿ) և «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) կուսակցությունները:

Իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) իր թեկնածուին (Ռեջեփ Էրդողան) առաջադրեց հուլիսի 1-ին: Նույն օրն իր թեկնածուին (Սելահաթթին Դեմիրթաշ) առաջադրեց «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ):

YSK-ը նախագահի թեկնածուների փաստաթղթերի դիտարկմանը ձեռնամուխ է լինելու հուլիսի 5-ին: Այդ գործընթացը կավարտվի հուլիսի 7-ին ժամը 17.00-ին: Գրանցում ստացած նախագահի թեկնածուների անունները հուլիսի 8-ին կհրապարակվեն Պաշտոնաթերթում:

Գրանցման գործընթացի հետ կապված հնարավոր բողոքարկումները կարող են ներկայացվել մինչև հուլիսի 10-ը: Իսկ գրանցում ստացած նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը Պաշտոնաթերթում կհրապարկվի հուլիսի 11-ին, ինչից հետո կմեկնարկի նախընտրական կամպանիան: Նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս