ԱՄՆ-ը պետդեպարտամենտն Ուկրաինայում տարվող հակաահաբեկչական գործողությունը համարում է չափավոր և զսպված
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտն ուկրաինացի զինվորականների կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողության բնույթը համարում է որպես չափավոր ու զսպված: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Փսակին.
«Նրանք քայլեր են ձեռնարկել իրենց իսկ երկրում անդորրին աջակցելու ուղղությամբ: Մենք կարծում ենք, որ նախագահ Պորոշենկոն պատրաստ է եղել միակողմանիորեն հայտարարել հրադադարի մասին, սակայն դա պահանջում է փոխադարձ գործողություններ, մինչդեռ ռուսամետ անջատողականները պատրաստ չեն եղել գնալ այդ քայլին:
Նրանք (Ուկրաինայի իշխանությունները) չեն ունեցել գործընկեր՝ հրադադարի ռեժիմը պահպանելու համար, ընդ որում՝ նրանց վրա է դրված իրենց իսկ երկրում կարգուկանոն ու անդորր հաստատելուն աջակցելու պատասխանատվությունը»: Փսակիի խոսքերով՝ Դոնեցկում ու Լուգանսկում գործող ակտիվիստները ստանում են ռուսական ֆինանսավորում: