Ռուսաստանը վերադարձ է կատարում հնգամյա պլաններին. աղբյուր
Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարությունն անցում է կատարում տնտեսական ու սոցիալական զարգացման պլանավորման ավելի տևական ժամանակաշրջանի: Այսուհետ երկրի կողմից իր նպատակակետերին հասնելու միջոցառումների պլանը կմշակվի 5 տարվա համար:
Այս մասին թերթին հայտնել է կառավարությունում նրա բարձրաստիճան աղբյուրը: Նրա խոսքերով՝ պլանը քննարկվելու է կառավարության նիստում և հաստատվելու է հատուկ որոշմամբ:
Հնգամյա առաջին պլանը պետության ղեկավարին պետք է ներկայացվի արդեն այս ամսին: Այն ձևավորվելու է ըստ ոլորտների՝ արդյունաբերություն, տրանսպորտ, սոցիալական ոլորտ և այլն: Վեց ամիսը մեկ անգամ կառավարության նիստերում դիտարկվելու են դրա իրագործման հետ կապված հարցեր: