Իշխանություննե՛ր, դուք մեր ձեռքից չեք պրծնելու. Շահեն Հարությունյան

Ցեղակրոն կուսակցության նախագահ, ներկայումս ազատազրկման մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս նկարը՝ հետևյալ մակագրությամբ։

* * *

2013 թվականի նոյեմբերին՝ նստացույցի օրերին, Ազատության հրապարակում քայլում էինք ես ու հայրս: Գրկեց ինձ ու մենք պայմանավորվեցինք, որ պետք է արժանապատիվ ապրենք ու մեռնենք, ու գնալու ենք հեղափոխության, ու թե պետք լինի՝ մեռնելու ենք, բայց իրար գրկած, որ մեր թշնամիները տեսնեն, որ տենց էլ չկարողացան հաղթել մեզ:
Հերթը մահվան չհասավ, հասավ դատվելուն: Ու թող բոլորը տեսնեն, ավելի կոնկրետ իշխանությունները, որ մենք իրար գրկած էլ դատվելու ենք: Դուրս ենք գալու ու շարունակենք մեր պայքարը, ու այդ ժամանակ, իշխանություննե՛ր, դուք մեր ձեռքից չեք պրծնելու:
 

Տեսանյութեր

Լրահոս