Սաակաշվիլին ու Ավակովը քննարկել են Ուկրաինայի արևելքում իրականացվող հակաահաբեկչական գործողության ընթացքը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կիևում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հետ քննարկել է Ուկրաինայի արևելքում տարվող հակաահաբեկչական գործողության ընթացքը:
Հանդիպումը տեղի է ունեցել երեկ, Սաակաշվիլին հանդիպման վերաբերյալ մի շարք լուսանկարներ դրել է Facebook-ի իր էջում: Հանդիպման ժամանակ Ավակովը Սաակաշվիլուն իրազեկել է հակաահաբեկչական գործողության գոտում տիրող ընթացիկ իրադրության հետ:
Ավելի վաղ Սաակաշվիլին քանիցս կողմ է արտահայտվել Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողության շարունակմանը և զուգահեռներ է անցկացրել այդ երկրի արևելյան տարածաշրջանում տեղի ունեցող դեպքերի և 1990-ական թվականների սկզբներին Աբխազիայում տեղի ունեցած դեպքերի միջև: