Դատախության աշխատակիցների «դարակազմիկ» համազգեստը. «Հրապարակ»

«Երեկ դատախազության աշխատակիցները վերջապես ներկայացան «դարակազմիկ» համազգեստներով, որոնց վերաբերյալ դեռ անցած տարի էր կառավարությունը որոշում ընդունել և բյուջեից մեծ գումարներ նախատեսել:

Խորհրդանշական է գույնը՝ ճեփ-ճերմակ»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով. «Իդեայի հեղինակները, դատախազներից «ճերմակ աղավնի» կերտելով, ըստ էության նրանց սև գործերը համազգեստի ներքո քողարկելու մտադրություն են ունեցել:

Հիշեցնենք, որ դեռ 2013թ. հունիսի 8-ից ուժի մեջ էր մտել «Դատախազության մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով սահմանվում էին համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանց կրման կարգը:

Դեռ անցած տարի հայտնի դարձավ, որ պետբյուջեից դատախազների համազգեստների համար հատկացրել են 7 միլիոն 107 հազար 500 դրամ»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս