Հովիկ Աբրահամյանը նոր օգնական ունի. «Ժողովուրդ»
«Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր օգնական ունի, երեկ նա այդ պաշտոնում նշանակել է Աննա Գևորգյանին»,- գրում է «Ժողովուրդ» թերթը, որի տեղեկություններով՝ Աննա Գևորգյանը Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանի դասընկերուհին է:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ըստ ամենայնի, այս նշանակման մեջ մեծ է Լոքյանի դերակատարումը:
«Նա աշխատանքային փորձ ունի ընտրությունների ոլորտում։ Կարելի է ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանն այս գլխից իրեն շրջապատում է ընտրական տեխնոլոգիաների մասնագետներով՝ հավանաբար պատրաստվելով նախագահական ընտրություններին»,- գրում է թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։