 
                        Թուրքական դատարանն արտոնել է «Քուրդիստան» բառի կիրառումը
 
                                    BBC-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում քաղաքական կուսակցությանը թույլատրվել է իր անվանման մեջ օգտագործել «Քուրդիստան» բառը, ինչն արգելված է եղել բազում տարիներ:
Անկարայի Գերագույն դատարանը որոշել է, որ «Թուրքական-քրդական դեմոկրատական կուսակցությունը» (T-KDP) պետք է ստանա լիցենզիա, որը հնարավորություն կտա նրա անվանման մեջ կիրառել «Քուրդիստան» բառը:
Դրանով իսկ Անկարան ձգտում է հասնել երկրում առկա քրդական հարցի խաղաղ, քաղաքական կարգավորմանը: Դա քրդերին հեռու կպահի բռնություններից և հնարավորություն կտա հասնել իրենց ժողովրդավարական ու քաղաքական իրավունքներին:
 
  
  
  
 
                                    

 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        