Տիգրան Սարգսյանը ԱՄՆ կմեկնի ԱՄՆ՝ առայժմ առանց ընտանիքի. «Հրապարակ»

«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2 օրից մեկնում է ԱՄՆ: Առայժմ՝ առանց ընտանիքի»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Նախ, պետք է լուծվի իր կեցության հարցը՝ տուն պետք է վարձեն, հավատարմագրերը պետք է հանձնի ԱՄՆ իշխանություններին: Ինչ վերաբերում է դեսպանատան անձնակազմին և այն սեփական թիմով փոխարինելուն, ապա կարելի է ենթադրել, որ եթե 6 տարի վարչապետ աշխատելու ընթացքում չկարողացավ այդպես էլ սեփական թիմ ձևավորել, ապա դեսպանի պաշտոնում ևս չի կարողանա:

Դեսպանատան աշխատողների մնալ-չմնալու հարցերը որոշելու է արտաքին գործերի նախարարությունը, ավելի ճիշտ՝ Էդիկ Նալբանդյանը»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս