Սեյրան Օհանյանը՝ վարչապետ դառնալու մասին. aravot.am
ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը վարչապետ նշանակվելու առաջարկ չի ստացել: Այս մասին քիչ առաջ ՀԵՀ-ի կազմակերպծած սեմինարի ժամանակ ասաց ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, փոխանցում է aravot.am-ը: Նրա գնահատմամբ, վարչապետի հարաժարականը նրա որոշումն է. «Յուրաքանչյուր անհատի խնդիրն է , իր աշխատանքի մեջ վերլուծություն, հետեւություններ կատարել եւ որոշել, թե կարող է աշխատել, ուզո՞ւմ է, թե՞ չի ուզում աշխատել: Նրա հետ միասնական նույն թիմում մեր աշխատանքը եղել է համագործակցված եւ շատ ոլորտներում բերել է արդյունքի, գոնե իմ պատասխանատվության տակ գտնվող ոլորտում առաջընթաց եղել է: Ինձ համար պատիվ է եւ հպարտանում եմ, որ որոշակի դերակատարություն եմ ունեցել մեր կառավարության գործունեության մեջ, եւ որ ինձ դասում են առաջնեկների շարքում, որոնց անունները վարչապետի թեկնածուների ցանկում կարող է շրջանառվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: