Բաժիններ՝

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը կքննարկի Ուկրաինայի իրավիճակը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Ուկրաինայի իրավիճակի հարցը` Ուկրաինայի Գերագույն ռադայի դիմումի հիման վրա: Այս մասին հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին, հաղորդում է   РИА Новости-ն:

Անվտանգության խորհուրդը հավաքվելու է մասնավոր հանդիպման, որին կհաջորդեն խորհրդակցություններ` Ուկրաինայի իրավիճակի քննարկման համար, ասել է Նեսիրկին:

Ուրբաթ Գերագույն ռադան դիմել էր կազմակերությանը` ԱԽ արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով,  ինչպես նաեւ մոնիթորինգ իրականացնել Ղրիմում իրավիճակի վերաբերյալ եւ միջոցներ ձեռնարկել  նրա ինքնիշխանության խախտման պարագայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728