Տաքսու վարորդը հանկարծամահ է եղել
tsayg.am-ը գրում է. Փետրվարի 28-ին, ժամը 13:30 -ի սահմաններում Գյումրու Հաղթանակի պողոտայի մերձակա տարածքում տեղի է ունեցել դժբախտ դեպք: Տաքսի ծառայություն իրականացնող «Լադա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 57-ամյա Համբարձում Սարգսյանն իր մեքենայի մեջ հանկարծամահ է եղել: Շտապ բուժօգնության աշխատակիցն արձանագրել է բիոլոգիական մահ: Ըստ տարածքի վարորդների, Համբարձում Սարգսյանը մինչ այդ առողջական խնդիրներ է ունեցել: Դեպքի պահին մեքենան կանգառում կայանված է եղել: