Օսկանյանը կպատասխանի, թե ինչու չի պատասխանել

Երեկ, ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ-ը քննարկում էր Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ նախաձեռնությունը, որի ընթացքում ելույթի համար հերթագրվել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկայնանը, ով 2008 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարն էր: Բայց Օսկանյանը ելույթ չունեցավ՝ նման կերպ, կարծես, խուսափելով այն մեղադրանքներին պատասխանելուց, որոնք հնչեցին ԱԺ դահլիճում այդ տարիների իշխանությունների հասցեին: ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Օսկանյանը ելույթ չունեցավ, ասաց, որ Վ. Օսկանյանն այսօր կպատասխանի այդ հարցին: «Հարցը պետք է ուղղել Վարդան Օսկանյանին, բայց ես կարծում եմ, որ պարոն Օսկանյանն ինքը, վստահ եմ, որ նա կպատասխանի այդ հարցին այսօր»,- նշեց նա: Ինչ վերաբերում է Մարտի 1-ի հանրահավաքին, ապա Զոհրաբյանն ասաց, թե ԲՀԿ անդամները, պատգամավորները ազատ են՝ կարող են մասնակցել հանրահավաքին: «Դա ՀԱԿ հրավիրած հանրահավաքն է, ԲՀԿ-ն չի քննարկել հանրահավաքին մասնակցել-չմասնակցելու խնդիրը, բայց մեր գործընկերներից ցանկացած ոք ազատ է լինելու այնտեղ, ես ինքնս անձնապես այդ հանրավաքին ներկա լինելու եմ»,- նշեց նա: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ իր հերթին ասաց, թե ինքը որպես քաղաքացի՝ հնարավոր է, մասնակցի:

Տեսանյութեր

Լրահոս