Բաժիններ՝

Ղրիմի վարչապետ է նշանակվել «Ռուսաստանի միաբանության» ներկայացուցիչը, ով հայտարարել է, որ ենթարկվելու է Յանուկովիչին

Ղրիմի Ինքնավար Հանրապետության նոր վարչապետ է նշանակվել «Ռուսաստանի միաբանություն» կուսակցության առաջնորդ Սերգեյ Ակսենովը, հաղորդում է Интерфакс-ը:

Ակսենովն արդեն հայտարարել է, որ լեգիտիմ նախագահ է համարում Վիկտոր Յանուկովիչին եւ մտադիր է ենթարկվել նրան:  Նա վստահություն է հայտնել, որ «այս բարդ ժամանակներում մեզ օգնության ձեռք կմեկնի Ռուսաստանը»:

Նշենք, որ այսօր Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշել էր Ղրիմի ինքնավարության լիազորությունների ընդլայնման հանրաքվեն անցկացնել մայիսի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս