Բաժիններ՝

Համաղրիմյան հանրաքվեն տեղի կունենա մայիսի 25-ին

Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն խորհուրդն արտահերթ նիստում ինքնավարության լիազորությունների ընդլայնման հարցով համաղրիմյան հանրաքվեի օրը նշանակել է մայիսի 25-ին, հաղորդում է  УНИАН գործակալությունը:

Որոշումը, ըստ գործակալության, կայացվել է անհայտ անձանց կողմից խորհրդարանի շենքի գրավման պարագայում: Հաղորդվում է, որ փետրվարի 27 –ի առավոտյան Սիմֆերոպոլում անհայտ անձինք գրավել են խորհրդարանի շենքը  եւ վրան տեղադրել Ռուսաստանի դրոշը: Շենքի մոտ Ռուսաստանի եւ Ղրիմի դրոշներով  հավաքված ցուցարարները պահանջել են հանրաքվե նշանակել:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս