Բաժիններ՝

Մայդանում հրապարկվել է Ուկրաինայի նոր կառավարության կազմը

Կիեւում ժողովրդական վեչեի ժամանակ Մայդանի ռադան հրապարակել է  Ուկրաինայի նոր կառավարության կազմը, որը փետրվարի 27 -ին կքվեարկվի Գերագույն ռադայում, հաղորդում է УНИАН-ը: Այսպիսով`

-հումանիտար քաղաքականության հարցերով փոխվարչապետի պաշտոնում առաջադրվել է Օլգա Բոգոմոլեցը

-եվրոպական ինտեգրացիայի հարցերով փոխվարչապետի պաշտոնում` Բորիս Տարասյուկը

-ռեգիոնալ քաղաքականության հարցերով փոխվարչապետի պաշտոնում` Վլադիմիր Գրոսմանը

-փոխվարչապետի պաշտոնում` Ալեքսանդր Սիչը:

Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարումն առաջարկվել է լրագրող Տատյանա Չոռնովոլին: Վարչապետի պաշտոնում, ինչպես արդեն հաղորդվել է, առաջադրվել է Արսենի Յացենյուկը:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս